Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Ասում են...

Ասում են...
23.12.2008 | 00:00

...թե նոր մանրամասներ են բացահայտվում Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Ծառուկյանի մոսկովյան «գաղտնի» այցից։ Շրջանառվող լուրերի համաձայն` ԱԺ-ի խոսնակն ու ԲՀԿ-ի նախագահը Մոսկվայում, այնուհանդերձ, չեն արժանացել «բարձրագույն» ընդունելության, այլ կարողացել են առանձին հանդիպում ունենալ միայն «Եդինայա Ռոսիայի» ներկայացուցիչներ, Պետդումայի փոխխոսնակ Մորոզովի և արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Կոսաչովի հետ։ Եվ չնայած ռուսական շրջանակները բոլորովին էլ լուրջ չեն վերաբերվում այս հանդիպմանը, Հ. Աբրահամյանն ու Գ. Ծառուկյանը ոչ միայն առաջարկել են իրենց ծառայությունները Հայաստանում Ռուսաստանի շահերի «արտահայտիչը» լինելու առումով, այլև նույնիսկ չեն բացառել, որ «որոշակի իրավիճակում» իրենցից մեկը կարող է առաջադրվել... ՀՀ նախագահ, մյուսը` վարչապետ։ Իհարկե, եթե լինի «մայր Ռուսիո» աջակցությունը։ Ասում են, երբ Ռոբերտ Քոչարյանին Մոսկվայից փոխանցել են հանդիպման մանրամասները, վերջինս մերձավորների նեղ շրջանակում չի թաքցրել հիասթափությունը, ասելով` ես գիտեի, որ նրանք առանձնապես խելացի չեն, բայց էսքա՜ն...

Դիտվել է՝ 7776

Մեկնաբանություններ